«Հեռարձակման օրենքում» փոփոխությունները հակասության մեջ չեն միջազգային սկզբունքների հետ. Բեսելիա
Խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիայի հայտարարությամբ, «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի պատրաստման գործընթացը շարունակվում էր մեկ տարի և ոչ ոք չի կարող ասել, որ խորհրդակցություններին ներգրավվելու հնարավորություն չի ունեցել:
Լրագրողների հետ զրույցում Բեսելիան արձագանքել է «Միջազգային թափանցիկություն – Վրաստան»-ի հայտարարությանը և նշել, որ աշխատանքային խումբը վեց ամսվա ընթացքում աշխատում էր, որտեղ «Միջազգային թափանցիկությունը» ուներ իր ներկայացուցիչը, որի կողմից կարծիքները ընդունվեցին աշխատանքային խմբի ավարտից հետո:
«Այս չափանիշները հակասության մեջ չեն միջազգային սկզբունքների հետ»,- հայտարարել է Բեսելիան:
Պատգամավորը արձագանքել է այն գնահատականներին, որոնք վերաբերում են սթարթափներին և կոմերցիոն գովազդին:
«Եվրոպայի հեռարձակողների միությունը ասում է, որ հեռարձակողները պետք է ունենան գովազդի իրավունք, քանի որ այս փորձը կա բոլոր այն երկրներում, որոնք ունեն նմանատիպ չափանիշներ: Հեռարձակողների համար կոմերցիոն գովազդի թեման առաջին անգամ չի հնչում»,- նշել է Բեսելիան: