Հեռարձակման օրենքի վետոյի փաստարկը զրո է, ուստի դժվար կլինի չհաղթահարել վետոն. Իրակլի Կոբախիձե
Մեզ անհրաժեշտ են հստակ փաստարկներ, որպեսզի հրաժարվենք նախաձեռնությունից, որը ներկայացվել է Հանրային հեռարձակողի կողմից,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահի Իրակլի Կոբախիձեն՝ «Հեռարձակման օրենքի» մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է, Իրակլի Կոբախիձեն, հեռարձակողում փոխվել է մենեջմենթը, որն ունի մեծ ծրագրեր, նպատակներ և գլխավոր խնդիրն այն է, որ ավելանա 1,5 տոկոսանոց վարկանիշը:
«Վետոն կարդում ենք՝ զրո փաստարկ: Այս իրավիճակում մեզ համար դժվար կլինի չհաղթահարել վետոն: Համապատասխանաբար, կշարունակվեն խորհրդակցությունները խորհրդարանական թիմում և հնարավոր է վերստուգենք մեր որոշումը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: