«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները կարևոր են. Իրակլի Կոբախիձե
Մեզ համար կարևոր են փաստարկները, որոնք ներկայացված են լինելու նախագահի վետոյում և դրա հիման վրա շարունակելու ենք քննարկումները,-այս հայտարարությունը արել է Լատվիայում այցով գտնվող խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա վետո դնելու հարցը մեկնաբանելիս:
Իրակլի Կոբախիձեի խոսքերով վետո դնելը նախագահը իրավասությունն է և իհարկ է խորհրդարանը քննարկելու է նախագահի դիտողությունները:
«Այս սկզբունքով սահմանադրության համաձայն ընդունվելու է վերջնական որոշումը: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա մենք ժամանակին այն ֆիսքել ենք կոնկրետ փաստերի հիման վրա: Հիմնական խնդիրը այն է, որ հանրային հեռարձակողը ունի շատ մեծ ֆինանսավորում, մոտ 50 մլն, իսկ վարկանիշը շատ ցածր է:
Մեր նպատակն է օգնենք հանրային հեռարձակողին վարկանիշի բարձրացման մեջ: Հենց դրան էին ուղղված օրենսդրական փոփոխությունները: Եթե չենք ցանկանում փոփոխություններ դա այլ հարց է, սակայն մենք գտնում ենք, որ փոփոխությունները շատ կարևոր են: Հենց դրա հետ կապված կարևոր քայլ էր կոմերցիոն գովազդի հետ կապված կարգավորումները և այլ հարցեր: Մենք պատրաստ ենք մեկ անգամ ևս քննարկել վետոի հարցը և մեկ անգամ ևս նախատեսել հարցերը, որոնց արդեն աջակցել է Վրաստանի խորհրդարանը»,-նշել է Իրակլի Կոբախիձեն:
Հիշեցնենք, այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ հաստատված «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթին: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին, նա հիմնականում դիտողություններ ունի երկու հարցով: Առաջին հարցը վերաբերում է գովազդին, իսկ երկրորդը գնումներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan