Հեռանում եմ պաշտոնից և համոզված եմ, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով  արդարադատությունը կհաղթի. Իրակլի Շոթաձե
Հեռանում եմ պաշտոնից և համոզված եմ, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով  արդարադատությունը կհաղթի. Իրակլի Շոթաձե

Այսօր ես հեռանում եմ պաշտոնից և համոզված եմ, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով  արդարադատությունը կհաղթի,-այս մասին ասված է Իրակլի Շոթաձեի հայտարարության մեջ:

«Առաջին հերթին ցանկանում եմ հասարակությանը պարզաբանել, որ այսօր ընդունված որոշումը դատարանի միայն առաջին ատյանի որոշումն էր, իրավական գործընթացը անպայման շարունակվելու է և ես համոզված եմ, բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Դրա համար մենք արել ենք ամեն ինչ, հասարակությունը պետք է դա գիտենա: Իմ , որպես Վրաստանի գլխավոր դատախազի համար, կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը պետական ինստիտուտների, առանձնապես արդարադատության կարևորագույն օղակի՝ դատախազության նկատմամբ: Այս համակարգում աշխատանքի ժամանանակաշրջանում, իմ ողջ աշխատանքը ուղղված էր օրենքի գերակայության հաստատմանը և ցանկանում եմ հավատալ, որ մեր հասարակությունը, մենք բոլորս միասին կկարողանանք հաստատել օրենքի գերակայությունը մեր երկրում»,-նշված է հայտարարության մեջ:

Ինչպես ասված է Իրակլի Շոթաձեի հայտարարությունում, իր համար շատ կարևոր է արդար արդարադատությունը, երբ գործը վերաբերում է անչափահասների սպանությանը:

«Այսօր, դատախազության կողմից դատարանում ներկայացվել էին ապացույցներ, որոնք իմ կարծիքով ապահովելու էին գործով արդար վճռի կայացումը: Առաջին ատյանի դատարանը չի նախատեսել այդ ապացույցները և այս շատ ծանր գործով արդար որոշում այս փուլում չի կայացվել: Սակայն այս գործընթացը շարունակվելու է վերին ատյաններում և գտնում եմ, որ բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության»,-ասված է հայտարարության մեջ: