Լոնդոնի «Արսենալից» «Ռոմա» տեղափոխված Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտը նշել է գեղեցիկ գոլով: Նա իրեն դրսևորել է Սերիա Ա-ի հանդիպմանը, որտեղ հռոմեացիները 4:2 հաշվով պարտության են մատնել Սասուլոյին:
Հանդիպման հաշիվը բացել է Բրայան Կրիստանտեն, որից հետո երկրորդ գոլը խփել է Էդվին Ջեկոն: Մխիթարյանը հաշիվը դարձրել է 3:0:
Առաջին խաղակեսում Ջասթին Կլուիվերտը հաշիվը դարձրեց 4:0, որից հետո Սասուլոյին հաջողվեց երկու անգամ գրավել Ռոմայի դարպասը:
Մեկնարկային երկու ոչ ոքիից հետո սա Ռոմայի առաջին հաղթանակն է:
Մրցաշարային աղյուսյակում թիմը գտնվում է 8-րդ տեղում: