Հելսինկյան հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ
Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարություն է տարածել Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կեղծելու և Ռուսաստանի միջամտության մասին պնդումների վերաբերյալ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վրաց ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը լսում և հարգում է նրանց ձայնը։
«Ես մտահոգված եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում համակարգային խախտումների վերաբերյալ հավաստի պնդումներով։ Ինձ անհանգստացնում է նաև Ռուսաստանի՝ ընտրությունների վրա ազդելու լավ փաստագրված ջանքերը: Ուստի կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին մանրազնին հետաքննել կեղծիքի մասին մեղադրանքները և գտնելու դեպքում հստակ հայտարարություն անել այդ մասին։ Մեր MEGOBARI ակտը նպատակ ունի պատժել նրանց, ովքեր խաթարում են ժողովրդավարությունը Վրաստանում և աջակցում են վրաց ժողովրդի ազատության և ինքնիշխանության բարձրացմանը: Վրաց ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը լսում և հարգում է նրանց ձայնը»,- ասված է Ուիլսոնի հայտարարության մեջ։