Հազարավոր պաղեստինցիներ սկսել են վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս՝ համաձայն խաղաղության համաձայնագրի
Հրադադարի համաձայնագրի համաձայն՝ հազարավոր պաղեստինցիներ սկսել են վերադառնալ Գազայի հատվածի հյուսիսային հատված։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Գազայի բնակիչները կարող են վերադառնալ Նեցարիմ միջանցքով ժամը 07:00-ից։
Գազայի հատվածի բնակիչներին թույլատրվում է ոտքով վերադառնալ Նեցարիմ ճանապարհով և Ռաշիդ փողոցով:
Անվտանգության ստուգումներից հետո՝ ժամը 09:00-ից, տրանսպորտային միջոցներին թույլատրվում է անցնել դեպի արևելք Սալահ ադ-Դին փողոցով։
Իսրայելի բանակը նաև մի շարք նախազգուշացումներ է արել Գազայի բնակչությանը, այդ թվում՝ չփոխադրել ահաբեկչական տարրեր կամ զենք Հյուսիսային Գազա: Չմոտենալ Գազայում կամ Իսրայելի տարածքում Իսրայելի պաշտպանության ուժերի դիրքերին և զորքերին: Չմոտենալ Գազայի հարավում գտնվող Ռաֆահ խաչմերուկին և Ֆիլադելֆիայի միջանցքին և մոտ օրերս Միջերկրական ծովում չլողանալ, չսուզվել և ձկնորսություն չանել։