Հայտնի են «Իբերիա Թբիլիսիի» մրցակիցները Կոնֆերենսլիգայի գլխավոր փուլում #1TVSPORT
Որոշվել են «Իբերիա Թբիլիսիի» մրցակիցները Կոնֆերենցիայի լիգայի գլխավոր փուլում։
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի գլխավոր փուլ որակավորված 36 թիմերը բաժանվել են 6 խմբի։ «Իբերիայի» մրցակիցները կլինեն՝
Կոպենհագեն (Դանիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Խետաֆե» (Իսպանիա), «Սենթ-Տրյուդեն» (Բելգիա), «Յաբլոնեց» (Չեխիա), «Միջալբի» (Շվեդիա)։
Վրաստանի չեմպիոնը Թբիլիսիում կընդունի «Ցրվենա Զվեզդային», «Խետաֆեին» և «Միջալբիին», իսկ արտագնա խաղեր կանցկացնի «Կոպենհագենի», «Սենթ-Տրյուդենի» և «Յաբլոնեցի» դեմ։
Խաղերի ամսաթվերը կճշգրտվեն ավելի ուշ։
Այսպիսով, Վրաստանի չեմպիոնը պետք է խաղա վրացի խաղացողներով երկու թիմերի դեմ՝ «Խետաֆեից» Սաբա Սազոնովի և «Յաբլոնեցից» Վախթանգ Չանտուրիշվիլիի։