Հայտնի է «Ռանինա» նախագծի կիսաեզրափակիչ փուլի հնգյակը:
Մանկական մրցույթի երկրորդ սեզոնի կիսաեզրափակիչ են անցել ՝ Անա Բերիշվիլին, Գիորգի Ռոստիաշվիլին, Նիկա Պետրիաշվիլին, Անաստասիա Ռոստեվանիշվիլին և Քեթա Ախալբեդաշվիլին:
Վրաստանի առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր, ժյուրիի անդամ Դավիթ Էվգենիձեի խոսքով, այն երեխաների համար, որոնք չեն կարողացել անցնել կիսաեզրափակիչ փուլ, անձամբ գրելու է երգ և կազմելու է կվինտետ, որ երեխաները երգեն միասին:
Մայիսի 19-ին, ժամը 20:00-ին տեղի է ունենալու կիսաեզրափակիչ փուլը, որտեղ հայտնի կդառնան այն երեք մասնակիցները, որոնք կերգեն եզրափակիչում:
Ռանինայի հաղթողը Վրաստանը ներկայացնելու է մանկական Եվրատեսիլ 2019-ին: