Հայտնի է Վրաստանի առաջին ալիքի Մաստերշեֆ մեգաշոուի երրորդ եթերաշրջանի հաղթողը։ Երկրի լավագույն խոհարարի տիտղոսին արժանացել է Սերգո Օվչարենկոն։
Մաստերշեֆի տիտղոսի համար մրցել են Յանա Կուցը, Սերգո Օվչարենկոն և Աննա Կուճավան։
Խոհարարական մեգաշոուի երրորդ եթերաշրջանը առանձնացել է նաև նրանով, որ երկրի լավագույն խոհարարի տիտղոսի համար 10 մասնակցի փոխարեն պայքարել են 12֊ը։