Հայտնի է Ձյուդոյի ֆեդերացիայի ընտրական համագումարի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Ձյուդոյի ֆեդերացիայի ընտրական համագումարի անցկացման ամսաթիվը

Վրաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի ընտրական զեկույցային համագումարն անցկացվելու է հոկտեմբերի 24-ին: Նախագահական հայտերի ընդունման ժամկետը լրացել է սեպտեմբերի 24-ին և այս պահի դրությամբ պաշտոնապես գրանցված է հինգ թեկնածու:

1. Դավիթ Քևխիշվիլի
2. Գիորգի Աթաբեգաշվիլի
3. Դավիթ Խախալեիշվիլի
4. Գիորգի Ալեքսիձե
5. Դավիթ Խախուտիշվիլի:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դավիթ Քևխիշվիլին հրաժարական էր տվել ընթացիկ տարվա հունիսին, մարզիկների մի մասի կողմից բողոքի ակցիաների անցկացումից հետո:

Մարզիկները Դավիթ Քևխիշվիլու հրաժարակի պահանջի պատճառ էին անվանել վրացական ձյուդոյում ստեղծված բարդ իրավիճակը: