Հայտարարվել է մրցույթ՝ Թբիլիսիի բնակավայրի մուտքերը նշող կառույցի նախագծման համար
Թբիլիսիի ճարտարապետական ծառայությունը հայտարարել է Մցխեթայից, Կախեթիից, Ռուսթավիից և Մարնեուլիից Թբիլիսի մուտքերի ճարտարապետական և գեղարվեստական էսքիզային նախագծման ծառայությունների պետական գնման մրցույթ։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հանձնարարականի համաձայն՝ քաղաքի անվանումը նշող գեղարվեստական և ճարտարապետական կոմպոզիցիայի էսքիզների ներկայացման մրցույթի պայմանները մշակվել են ճարտարապետական ծառայության կողմից և հրապարակվել պետական գնումների պաշտոնական պորտալի՝ միասնական էլեկտրոնային համակարգի՝ tenders.procurement.gov.ge-ի միջոցով։
Բոլոր հետաքրքրված կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել մրցույթին և դառնալ հաղթող։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի սեպտեմբերի 29-ն է։
Հայտարարում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։