«Հայրենասերների դաշինքի» խորհրդարանական ցուցակի չորրորդ համարը, Ավթանդիլ Էնուքիձեն ծրագրում է մտնել խորհրդարան
«Հայրենասերների դաշինքի» խորհրդարանական ցուցակի չորրորդ համարը, Ավթանդիլ Էնուքիձեն ծրագրում է մտնել խորհրդարան:
Ինչպես «Ռուսթավի 2»-ին ասել է Ավթանդիլ Էնուքիձեն, նա շարունակում է մնալ «Հայրենասերների դաշինքի» աջակիցն ու ընկերը:
«Ես մնում եմ «Հայրենասերների դաշինքի» աջակիցն ու ընկերը: Ես չգիտեմ, թե երբ եմ մտնելու խորհրդարան, բայց մանդատը չեմ հանձնել և չեմ էլ հանձնելու: Նրանք այնպիսի տեսակետ ունեն, ես իմ տեսակետն ունեմ: Մենք մեր կուսակցության մեջ ազատ մարդիկ ենք, ոչ ոք ոչ մեկին չի սահմանափակում և չի սահմանափակել, ոչ ոք չի փորձել սահմանափակել ինձ, ընդհակառակը, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը»,- հայտարարել է Ավթանդիլ Էնուքիձեն: