Հայկական մամուլը գրում է Վրաստանում թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալված Հայաստանի քաղաքացիների մասին
Հայկական լրատվամիջոցները գրում են, որ վրաց իրավապահները Վերին Լարս սահմանային անցակետում ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացիների:
Լրատվությունն այս մասին մամուլը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությանը հենվելով: Ըստ լրատվամիջոցների, նախաքննության շրջանակներում հարցաքննվել են ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորները: Տարածված լրատվությամբ, սահմանային «Ղազբեգի» անցակետի մաքսային ծառայողները, Ռուսաստանից մտած ավտոբուսում հայտնաբերել են թմրամիջոցներ՝ կոկաին և հաշիշ: Ավտոբուսը վարում էր ՀՀ քաղաքացի: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: