Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ

12:32, 21.10.2020

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1836 նոր դեպք: Վերջին մեկ օրում մահացել է 23 մարդ: Տեղեկությունը տարածում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը:

Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 66 530 դեպք, այժմ բուժում է ստանում 17 869 վարակակիր:

Ընդհանուր, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1121 մարդ, ևս 321-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից:

Նմանատիպ