Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, մահացել է 12 վարակակիր

12:29, 01.07.2020

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, մահացել է 12 վարակակիր:

Համապատասխան տվյալները տարածում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Հուլիսի մեկի դրությամբ, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 26 065 դեպք:

Այժմ բուժում է ստանում 10 900 պացիենտ, ապաքինվել է 14 563 մարդ:

Պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանում մահացել է 602 պացիենտ:

Նմանատիպ