Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել է 327 մարդու մոտ, մահացել է երկու վարակակիր
Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել է 327 մարդու մոտ: Բացի այդ, վերջին մեկ օրում ապաքինվել է 184 պացիենտ, մահացել՝ երկու վարակակիր:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի փոխանցմամբ, մահացածներից մեկ դարձել է կորոնավիրուսի, ևս մեկ վարակակիր՝ ուղեկցող այլ հիվանդության զոհ:
Սեպտեմբերի 29-ի դրությամբ, Հայաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս, արձանագրված է կորոնավիրուսի 49 901 դեպք: Այդ թվում, ապաքինվել է 43 849 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1254 պացիենտ: