Հայաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1 071 դեպք, մահացել է 51 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1 071 դեպք, մահացել է 51 պացիենտ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 1 071 դեպք, մահացել է 51 հիվանդ։

Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։

Այս պահի դրությամբ Հայաստանում բուժումը շարունակում է 30 987 հիվանդ: Համավարակի տարածումից ի վեր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 397 դեպք, որտեղից մահացել է 6 379 վարակված։