Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք, ապաքինվել է 277 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք, ապաքինվել է 277 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք, ապաքինվել է 277 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ, ևս մեկ պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 934 թեստ:

Մարտի 12-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 177 104 դեպք:

Մահացել է 3 243 մարդ, ևս 835-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: