Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, մահացել է 5 մարդ:

Ընդհանուր, համավարակի ընթացքում, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 50 850 մարդու մոտ, ապաքինվել է 44 219 մարդ: Այժմ բուժումը շարունակում է 5370 պացիենտ:

Ինչ վերաբերում է զոհերին, Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով, երկրում համավարակի ընթացքում զոհվել է 963 մարդ, բացի այդ, 298 վարակակիր մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից: