Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, ապաքինվել է 1 403 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 13 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Դեկտեմբերի 3-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 339 977 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 7 644 մարդ: