Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք, ապաքինվել է 425 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք, ապաքինվել է 425 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք: Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 425 պացիենտ, մահացել է 16 կորոնավարակակիր:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Գերատեսչության փոխանցմամբ, 12 պացիենտի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը, 4-ի մահվան պատճառն ուղեկցող այլ հիվանդություններն են:

Հոկտեմբերի 24-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 75 523 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 50 701 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից զոհվել է 1157 մարդ, ևս 333-ի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: