Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, ապաքինվել է 213 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, ապաքինվել է 213 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է երկու պացիենտ, ևս երեքի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունները:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 931 թեստ:
Փետրվարի 19-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 170 011 դեպք, ապաքինվել է 161 790 պացիենտ, զոհվել՝ 3 158-ը: