Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 005 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 005 նոր դեպք:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 5 525 թեստ:
Մարտի 23-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 188 446 դեպք:
Մահացել է 3 434 մարդ: