Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակը հաստատվել է 28 մարդու մոտ:
Հիվանդանոցում 758 հիվանդ շարունակում է ստանալ բուժում:
Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի տարածման արդյունքում ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 114: Ինը հոգի մահացել է:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրությունն ուժի մեջ է մինչև ապրիլի 14-ը: