Հայաստանում ընթացող հանրահավաքները որևէ առնչություն չունեն ուկրաինական մայդանի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ընթացող հանրահավաքները որևէ առնչություն չունեն ուկրաինական մայդանի հետ,- այս մասին հայտարարել է Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ «Մարիոթ» հյուրանոցում անցկացված մամլո ասուլիսին:

«Սա ամբողջությամբ հայկական գործընթաց է և այլ կազմակերպություններից կամ ռեսուրսներից նույնիսկ մի լումա չենք ստացել: Մեր ֆինանսական աղբյուրը թափանցիկ է»,- հայտարարում է Փաշինյանը:

Նրա մեկնաբանմամբ, ով կասկածում է ակցիայի կազմակերպիչների կապերի մեջ, նրանց համար հատուկ կներկայացնեն փաստաթուղթ:

«Բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են մեր կապերի մեջ, հատուկ կներկայացնենք փաստաթուղթ»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդը: