Հայաստանում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 59-ի
Հայաստանում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 59-ի

Հայաստանում ձերբակալված ցուցարարների քանակը հասել է 59-ի: Այս մասին տեղեկացնում է տեղի News.am գործակալությունը՝ հենվելով Հայաստանի ոստիկանության մամլո ծառայության վրա: Բոլոր ձերբակալվածներին մեղադրում են վարչական իրավախախտումների մեջ:

News.am-ի տեղեկությամբ, երեկ, Երևանում, Բաղրամյանի պողոտայում, ոստիկանության և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում: Առճակատումն սկսվել է այն բանից հետո, երբ խորհրդարանի պատգամավոր, ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը փորձել է արձակել փշալարերը, ոստիկանությունը մասնակիցների դեմ կիրառել է ձայնային նռնակներ: Միջադեպի հետևանքով տուժել է 46 մարդ, այդ թվում, անձամբ Փաշինյանը: Բողոքի ցույցերի մասնակիցներն արդեն երկրորդ օրն է, Երևանում փակել են կենտրոնական փողոցները:

Նշենք, որ բողոքի ցույցերի կազմակերպիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: