Հայաստանում «Արևմտյան Նեղոս» տենդով վարակվածների թիվը հասել է 58-ի , չորս հիվանդի վիճակը ծանր է
Հայաստանում «Արևմտյան Նեղոս» տենդով վարակվածների թիվը հասել է 58-ի , որից 41-ը հոսպիտալացված է, չորս հիվանդի վիճակը ծանր է, մնացածը՝ միջին ծանրության։
Այս մասին հայտնում է հանրապետության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
Նրա խոսքով, վիրուսի առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի 7-ին Արագածոտնի մարզում։
Ներկայումս վիրուսի տարածման հավանական գոտի են համարվում Արագածոտնի, Արմավիր և Արարատ մարզերը։
Վիրուսը տարածվում է վարակված մոծակների միջոցով և չի անցնում մարդուց մարդու։