Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, մահացել է երեք մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, մահացել է երեք մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, մահացել է երեք մարդ:

Ընդհանուր, համավարակի ընթացքում Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 48 643 մարդու մոտ: Այժմ բուժում է ստանում 4002 վարակակիր:

Ինչ վերաբերում է զոհվածներին, նրանց թիվը կազմում է 947, այստեղից 293-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: