Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 667 նոր դեպք: Վերջին մեկ օրում մահացել է 40 մարդ: Այս մասին տեղեկություն է տարածում Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 123 646 մարդու մոտ, նրանցից 90 754-ն ապաքինվել է, 2 366-ը՝ մահացել:
Այս պահի դրությամբ, Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 30 504 մարդ: