Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք, ապաքինվել է 332 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 5 959 թեստ:
Մարտի 18-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 183 127 դեպք: Մահացել է 3 332 մարդ: