Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 024 նոր դեպք, մահացել է 19 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 024 նոր դեպք, ապաքինվել է 257 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ, ևս 7 պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 687 թեստ:
Մարտի 18-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 181 165 դեպք:
Մահացել է 3 301 մարդ, ևս 848-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: