Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են սահմանամերձ տարածքներում կրակ բացելու մեջ
Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են երկու երկրի սահմանամերձ տարածքներում կրակ բացելու մեջ: Ըստ Երևանի, օգոստոսի 16 -ի գիշերը ադրբեջանական կողմը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կրակոցից զոհվել է մեկ զինվոր:
Երևանի տարածած տեղեկատվությունը Ադրբեջանում հերքում է և ասվում է, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ Նախիջևան, Քարվաճար և Գադաբեյ շրջաններում: Նրանց խոսքով ՝ հրաձգության հետևանքով զոհեր չկան: