Հայաստանն ու Ադրբեջանը կրկին միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ
Հայաստանն ու Ադրբեջանը կրկին միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ

Հայաստանն ու Ադրբեջանը կրկին միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ: Հայկական կողմի տեղեկությամբ, գիշերվա ընթացքում տարածաշրջանում լարված իրավիճակ էր: Մի քանի վայրերում տեղի է ունեցել հրետանային ռմբակոծությունը:

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, բանակը վերահսկում է իրավիճակը: Իր հերթին Ադրբեջանի կառավարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում տարածաշրջանում մարտերը ակտիվ ընթացքի մեջ էին և Ադրբեջանի բանակը ոչնչացրել է թշնամու երկու տանկ ու մի քանի միավոր տեխնիկա:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, բանակը վերահսկում է իրավիճակը: