Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան սկսվելու է վաղը
Մայիսի 30-31-ին պաշտոնական այցով Վրաստանում է գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայության լրատվությամբ, մայիսի 30-ին 11:00-ին Վրաստանի կառավարության նստավայրում տեղի է ունենալու դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի վարչապետին հյուրընկալելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետերի դեմ առ դեմ հանդիպումից հետո, երկու երկրի կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունենալու ընդլայնված ձևաչափով հանդիպում:
Ժամը 12:30-ին Վրաստանի և Հայաստանի վարչապետերը հայտարարություններ են անելու մամուլի համար:
Պաշտոնական այցի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ժամը 19:15-ին, Վրաստանի և Հայաստանի վարչապետերը, Թբիլիսիի Սակրեբուլոյում ներկա են գտնվելու Հայաստանի հանրապետության անկախություն հռչակելու 100 ամյա հոբելյանին նվիրված ընդունելությանը, որից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պատվիրակության անդամներին հյուրընկալելու է պաշտոնական ընթրիքին:
Հեղինակ -
Edgar Barsegyan