Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակման վերաբերյալ շահագրգիռ անձինք տարածում են կեղծ տեղեկություն. «Վրաստանի երկաթուղի»
«Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ի կողմից Հայաստանի ուղղությամբ բեռների փոխադրման սահմանափակման վերաբերյալ մասնավոր և շահագրգիռ անձինք նպատակայնորեն տարածում են կեղծ տեղեկություն,- այս մասին նշված է հայտարարությունում, որը տարածում է «Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ն:
Ընկերությունում նշում են, որ արդեն տարածել են այդ տեղեկատվությանն ուղղված պատասխանը, սակայն անհրաժեշտ են համարում, որպեսզի «կոնկրետ շահագրգիռ անձանց սուտը բացահայտվի»:
«2018 թվականի հոկտեմբերի 20-ից լրատվամիջոցներով բազմիցս տարածվել են մասնավոր և շահագրգիռ անձանց հայտարարությունները «Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ի կողմից Հայաստանի ուղղությամբ կոնկրետ բեռնափոխադրումների սահմանափակման և խոչընդոտների վերաբերյալ, որի շուրջ Վրաստանի երկաթուղին տարածել է սպառիչ և փաստաթղթով ապացուցված պատասխան: Սակայն չնայած տարածված հայտարարության, շահագրգիռ անձանց կողմից կրկին շարունակվում է կեղծ տեղեկության տարածումը: Նշվածից ելնելով, մեկ անգամ ևս ցանկանում ենք բացահայտել կոնկրետ շահագրգիռ անձանց կեղծիքը, համապատասխանաբար.
««Դավիթ և ընկերություն» ՍՊԸ-ն մեկ անգամ ևս ստում է, երբ Հայաստանի կողմը սեփական կապալառու է անվանում «Մաքս օյլը»: «Մաքս օյլ» ՍՊԸ-ն գրավոր դիմել է «Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ին և հերքել կապը «Դավիթ և ընկերություն» ՍՊԸ-ի հետ (կարդալ փաստաթուղթը):
Չնայած բազմաթիվ անգամ փոխված այսպես կոչված «գործընկերների» ցուցակի, «Դավիթ և ընկերություն» ՍՊԸ-ի կողմից անվանված բոլոր ընկերությունները գրավոր ձևով դիմել են «Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ին և հերքել կապը «Դավիթ և ընկերություն» ՍՊԸ-ի հետ (կարդալ փաստաթուղթը):
Հանրությանը կրկին մոլորեցնելու նպատակ ունի նշումը, որ երկաթուղային բեռնափոխադրումներից շահ են ստանում օֆշորային ընկերությունները: Մեկ անգամ ևս մենաբանում ենք, որ փոխադրման գործողությունները կատարում է Վրաստանի երկաթուղին և/կամ նրա 100%-ով դուստր ընկերությունները և երկու դեպքում էլ եկամուտները գեներացվում են պետական բյուջեում (կարդալ փաստաթուղթը):
Մեկ անգամ ևս հաստատվել է, որ սուտ է, իբր Բաթումի նավթային տերմինալներում տեղակայված է «Քրոսլայնլոջիստիկ» ՍՊԸ-ի բեռը և ընկերությանը նշված բեռը պահելու համար փոխանցվում են տուգանքներ:
Ելնելով վերոնշյալից, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ «Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ի նկատամբ տեղ ունի նպատակաուղղված վարկաբեկող քարոզարշավ: Հանրության բարձր հետաքրքրության պատճառով, «Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ն կցված փաստաթղթերով մեկ անգամ ևս բացահայտել է վերոնշյալ ընկերությունների սուտը և հայտարարում ենք, որ այսուհետև շահագրգիռ կողմերին հիմնավորված կպատասխանենք միայն իրավական տարածքում»,- նշված է «Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ի տեղեկությունում: