Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածքի ռմբակոծումը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածքի ռմբակոծումը: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությամբ, Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի բացվել:
Դրան զուգահեռ հայտարարություն է տարածել չճանաչված Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ասում է, որ խաղաղ բնակչությունում կորուստներից խուսափելու նպատակով, իր հրամանով դադարեցվել է կրակը:
«Եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չկարողանա համապատասխան դաս քաղել, մեր հավասարակշռված պատասխանը կշարունակվի: Ամուր ինչպես միշտ: Ադրբեջանը դեռ կարող է դադարեցնել իր ագրեսիան»,- ասել է Հարությունյանը: