Ռուսաստանը միշտ կատարել է Ռուսաստան-Հայաստանի միջև պաշտպանական համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և ապագայում ևս կկատարենք. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը միշտ կատարել է Ռուսաստան-Հայաստանի միջև պաշտպանական համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և ապագայում ևս կկատարենք. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Պուտինի խոսքով, էթնիկ հայերի ու ադրբեջանցի զինված ուժերի միջև պայքարը ողբերգություն է:

Վլադիմիր Պուտինի խոսքով, Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ռուսաստանի համար անծանոթ չեն: Ավելին, Ռուսաստանում ապրում է Ադրբեջանի և Հայաստանի մինչև երկու միլիոն քաղաքացի:

«Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են և ոչ միայն Հայաստանի տարածքում: Ռուսաստանը միշտ կատարել է Ռուսաստան-Հայաստան պաշտպանական պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, և ապագայում նույնպես կկատարենք: Ինչպես գիտեք, ես անընդհատ կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ: Հայկական կողմը հարցեր չունի Ռուսաստանի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: