Հայաստանի ոստիկանությունը հերքում է Նիկոլ Փաշինյանի ձերբակալության փաստը
Հայաստանի ոստիկանությունը հերքում է Նիկոլ Փաշինյանի ձերբակալության փաստը:
Ինչպես հայտարարել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Փաշինյանը և ընդիմության ևս մի քանի առաջնորդ, իրավապահների կողմից դուրս են բերվել հանրահավաքի վայրից, որպեսզի դադարեցվեր ակտիվիստների անօրեն գործողությունները:
Ոստիկանությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին իրավապահները տարածքից դուրս են բերել Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
երեքն էլ խորհրդարանի անդամներ են:
Քիչ առաջ հայկական մամուլը տարածել էր լրատվություն, որ Երևանում ակցիայի ժամանակ ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan