Հայաստանի նախագահին, ով վարակված է կորոնավիրուսով, երկկողմ թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ով վարակված է կորոնավիրուսով, երկկողմ թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց: Տեղեկությունը տարածում է Արմեն Սարգսյանի մամլո ծառայությունը:
«Նախագահն ունի այս հիվանդությանը բնորոշ ախտանշաններ, այդ թվում՝ բարձր ջերմություն և երկկողմ թոքաբորբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայկական մամուլի փոխանցմամբ, երկրի նախագահը վարակվել է հունվարի 5-ին, Լոնդոնում, և նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի նոր շտամ: