Հայաստանի կառավարությունում ասում են, որ գիշերվա ընթացքում մարտերի արդյունքում Ադրբեջանի բանակը ունեցել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ
Հայաստանի կառավարությունում ասում են, որ գիշերվա ընթացքում մարտերի արդյունքում Ադրբեջանի բանակը ունեցել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ

Հայաստանի կառավարության տեղեկությամբ, գիշերվա ընթացքում մարտերի արդյունքում Ադրբեջանի բանակը ունեցել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները փորձել են հատել առաջնագիծը հյուսիսային, հյուսիսարևելյան և հարավային ուղղություններով, սակայն չեն կարողացել փոխել օպերատիվ-մարտավարական իրավիճակը:

Երևանում ասում են, որ Ադրբեջանի բանակը առավոտվանից հրետանով ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղի հարավային ուղղությունը: