Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

22:30, 14.12.2024

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վահագն Խաչատուրյանը լիակատար աջակցություն և պատրաստակամություն է հայտնում համագործակցելու՝ ի շահ հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների։

«Շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Լիակատար աջակցություն և պատրաստակամություն եմ հայտնում համագործակցելու՝ ի շահ հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների։ Նախագահին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ»,- գրել է ՀՀ նախագահը սոցցանցում։

Նմանատիպ