Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Սուրեն Պապիկյանի և Ազիզ Նասիրզադեի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության օրակարգի հարցեր, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգում առկա թեմաներ։
Տարածված տեղեկության համաձայն՝ երկու կողմերն էլ շեշտել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը։