Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը լարվել է, կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը լարվել է, կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրաբվիճակը լարվել է, կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանի կողմից այսօր առավոտյան իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում ադրբեջանական կողմը կրել է կորուստներ, այդ թվում զոհվել են քաղաքացիական անձինք:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ադրբեջանական զինուժը պատասխան կրակ է բացել: Օգտագործվել է ծանր տեխնիկա և հրետանի:

Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այս մասին հայտարարությունը արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Ֆաշինյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում:

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չլքել իրենց տները և մտնել բունկեր: