Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցել է Շատիլիի ճանապարհին վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Մնացականյանը միևնույն ժամանակ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
«Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, ում հարազատները մահացել են բարեկամ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ: Միևնույն ժամանակ ցանկանում եմ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: Հայաստանը իր համերաշխությունն է հայտնում վրաց ժողովրդին և Վրաստանի կառավարությանը»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:
Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել երեք մարդ:
Ավտովթարը տեղի է ունեցել Դուշեթիի մունիցըիպալիտետում, Բիսո գյուղի մերձակայքում: Ուղևորատար միկրոավտոբուսը ընկել է մոտ 80 մետր բարձրությունից: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: