Հայաստանը մեղադրում է ադրբեջանական բանակին Վարդենիս քաղաքի ուղղությամբ կրակ բացելու մեջ, իսկ Ադրբեջանը պնդում է, որ Երևանը կեղծ տեղեկություններ է տարածում
Հայաստանը մեղադրում է ադրբեջանական բանակին Վարդենիս քաղաքի ուղղությամբ կրակ բացելու մեջ, իսկ Ադրբեջանը պնդում է, որ Երևանը կեղծ տեղեկություններ է տարածում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է ադրբեջանական բանակին Վարդենիս քաղաքի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները թեթև զինատեսակներից կրակ են բացել Քութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

Բաքվում կտրականապես հերքում են հայկական կողմի տարածած տեղեկատվությունը։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Երևանը կեղծ տեղեկատվություն է տարածում: