Հայաստանը և Ադբրեջանն իրար մեղադրում են հրադադարի համաձայնությունը խախտելու մեջ

Հայաստանը և Ադբրեջանն իրար մեղադրում են հրադադարի համաձայնությունը խախտելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, հայկական կողմը ռմբակոծել է Աղդամի շրջանը:

Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնությունը, Ադրբեջանի ուժերը գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնագիրը:

Երեկ, Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են այսօր ժամը 12:00-ից Լեռնային Ղարաբաղի  հակամարտության գոտում հրադադարի մասին: Հրադադարը պետք է լինի մարդասիրական նպատակով, որպեսզի կողմերը փոխանակվեն ռազմագերիներով և զոհերով:

Բացի այդ, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա սկսում են «սուբստանտիվ բանակցությունները»՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: