Հայաստան-Վրաստան կառավարության անդամների մասնակցությամբ կայացել է ընդլայնված հանդիպում
«Ավանդաբար ակտիվ, մշակութային հարաբերությունները մեր երկրների միջև ստեղծում են երկկողմ քաղաքական և առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման համար հիանալի ֆոն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Հայաստան-Վրաստան կառավարության անդամների մասնակցությամբ անցկացված ընդլայնված հանդիպմանը:
«Ուրախ ենք, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի են: Ողջունում ենք երկկողմ առևտրա-տնտեսական փոխգործակցությունունում դրական դինամիկան: Նախորդ տարի, մեր վիճակագրական տվյալներով, 33%-ով ավելացել է առևտրի շրջանառությունը Հայաստանի հետ, որը անչափ ուրախալի է»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հանդիպմանը կողմերը առանձնապես ընդգծել են տարբեր ոլորտներում առկա համագործակցության դրական դինամիկան, այդ թվում քննարկել առևտրա-տնտեսական, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և հումանիտար-մշակութային ուղղություններին և ապագա համագործակցության ճանապարհներին վերաբերող հարցեր:
«Պատմական, ավանդական և այժմյան հարաբերությունները կայուն հիմք են նոր և առավել խորը համագործակցության ձևավորման համար: Ուրախ եմ, ինչպես բարձր մակարդակի հանդիպումներով, այնպես էլ մեր գործընկերնների միջգերատիսկան կապերով: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը կբերի կոնկրետ արդյունքներ»,- նշել է Հայաստանի կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Վարչապետներն ընդգծել են տարբեր ոլորտներում առկա սերտ համագործակցության խորացման նշանակությունը և պատրաստակամություն հայտնել, աջակցել առկա, երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում է: Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ վարչապետի հետ ունեցել է դեմ դեմ առ դեմ հանդիպում: