Կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետների դեմ առ դեմ հանդիպումը
Կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետների դեմ առ դեմ հանդիպումը

Ուրախ եմ, որ գտնվում եմ մի երկրում, որի հետ Վրաստանին հետ կապում է բազմադարյա բարեկամություն: Բարձր մակարդակի այցերն ստեղծում են ֆոն՝ մեր երկրի երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար,- այս խոսքերով է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դիմել հայ գործընկեր Կարեն Կապատյանին, դեմ առ դեմ հանդիպմանը:

Վրաստանի կառավարության ղեկավարը Կարեն Կարապետյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ երկրի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացումը կլինի այն հիմնական հարցը, որը կողմերը քննարկելու են հանդիպմանը:

Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությամբ, ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը այս տարի նշում են ժողովրդավարական հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, որը երկու երկրների համար էլ կարևոր ամսաթիվ է:

 

Վրաստանի վարչապետի վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, ՀՀ վարչապետն իր հերթին ընդգծել է երկրների միջև առկա բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները և ուշադրությունը բևեռել բարձր մակարդակի քաղաքական և տնտեսական փոխգործակցության վրա: Կարեն Կարապետյանի խոսքով, կարևոր է, որպեսզի առկա հարաբերությունները ստանան նոր դինամիկա:

«Մշտապես կարծում էինք, որ մենք ունենք տնտեսական հարաբերությունների խորացման ամենաշատ ներուժը: Այսօր կունենանք խորը քննարկումներ այս հարաբերությունների շուրջ և հույս եմ հայտնում, որ դրանք կունենան կոնկրետ արդյունքներ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: