Հայաստան-Վրաստան հարաբերությունները պետք է զարգանան. Սերժ Սարգսյան
Մենք պետք է զարգացնենք Հայաստան-Վրաստան հարաբերությունները, – այս մասին ընտրատեղամասում քվեարկելուց հետո, հայտարարել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, աշխարհում դժվար է գտնել երկրներ, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են միմյանց կողքին և չեն պատերազմել միմյանց դեմ:
Սարգսյանի հայտարարությամբ, Հայաստանը պետք է դա գիտակցի և զարգացնի հարաբերությունները Վրաստանի հետ:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացված է՝ «Պատիվ ունեմ» դաշինքով: